Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Հանրային բանավեճի մասնակցելու բաց ու պարզ հրավեր

Հանրային բանավեճի մասնակցելու բաց ու պարզ հրավեր
24.12.2024 | 15:55

Ես շատ կառուցողական ու շինիչ առաջարկ ունեմ. Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի: Այդպիսի առաջարկ անելու համար լուրջ հիմքեր ունեմ: Նախ, ես միակ պատմաբանն եմ, որի գրքերի հետ 2018 և 2019 թվականներին Փարիզում լուսանկարվել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը: Ես կարծում եմ, որ իմ անձի ու գիտական արդյունքի նման գովազդն ու ճանաչումը շիտակ ու խիստ կարևոր բանավեճ վարելու հրավերը մերժելու հիմքեր չի տալու: Բացի այդ, ես նախապատրաստել եմ ոսկեղենիկ հայերենով կազմված, մեկը մյուսից ընտիր 20 հարց և կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շոյված կլինի, երբ իրեն ուղիղ եթերում հարցեր կուղղի պատմական գիտությունների դոկտորը` առիթ ստեղծելով լուրջ բացահայտումների և պատմության մեջ հավերժանալու ու նզովքի արժանանալու կարևոր թեմաների արծարծման համար:

Բանավեճի սեկունդանտների դերում կարող են հանդես գալ Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը: Ի դեպ, լավ առիթ է Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ի վերջո խոստովանեն՝ արդյոք 2004 թ. Հայոց ցեղասպանության թանգարանից գրքեր գողացե՞լ են, թե ոչ:

Հ.Գ. Դա իմ մեղքը չի, որ սափրված ժամանակ իմ նոր գրքերից որևէ մեկի հետ լուսանկար չունեք:

Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ